Խարկովի շրջանային վարչության շենքն ազատվել է ցուցարարներից. Ավակով

11:55 • 07.04.14

Խարկովի շրջանային վարչության շենքն ամբողջովին ազատվել է Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցներից։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, հաղորդում է ria.ru-ն:

 

«Սկսվել է աշխատանքային գործընթաց: Շնորհակալություն նրանց, ովքեր օգնել են: Ես աշխատում եմ Խարկովում: Խնդրում եմ խարկովցիներին աջակցել ադեկվատ կարգավորման գործընթացին»,- հայտնել է նախարարը:

 

Կիրակի օրը դաշնայնացման աջակիցների հանրահավաքներ են անցկացվել Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում, դրանց մասնակիցները պահանջել են իրենց շրջանների կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեների անցկացում: