Ջորջ Բուշի եղբայրը ցանկանում է ԱՄՆ-ի նախագահ դառնալ
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի եղբայրը՝ Ջեբ Բուշը, չի բացառել, որ 2016-ին կարող է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, հայտնում է Russia Today-ը:
Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի ներկայիս առաջնորդ Բարաք Օբամայի արտաքին և սոցիալական քաղաքականությունը:
Երկրում տիրող ներկայիս քաղաքական վիճակը նա «խելահեղ» է անվանել: Ըստ նրա՝ ԱՄՆ-ին պետք են հեռատես և ավելի խոր տեսնող թեկնածուներ:
Ջեբ Բուշը նախազգուշացում է արել նաև այլ երկրների հետ կոպիտ քաղաքական խոսք բանեցնելու վտանգի առիթով:
Աղբյուրի գնահատմամբ՝ Ջեբ Բուշի դիրքերն ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունում ամուր են, սակայն նրա հաջողության վրա կարող են ազդել եղբոր «քաջագործությունները», ով ԱՄՆ-ին ներքաշել է երկու պատերազմի մեջ՝ երկրին պատճառելով 13 տրլն դոլարի պարտք:










