Ալեն Դելոնը սիրավեպ ունի Օլանդի նախկին կնոջ հետ. ԶԼՄ-ներ
Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը նոր սիրավեպ ունի։ Պապարացիները 78-ամյա դերասանին նկատել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին քաղաքացիական կնոջ՝ Վալերի Թրիերվեյլերի հետ, գրում է ДНИ.ru-ն։
Առաջին անգամ նրանց սիրավեպի մասին գրել է իսպանական La Vanguardia թերթը։ Գրառմանը թերթը կցել է 78-ամյա դերասանի և 49-ամյա հեռուստահաղորդավարուհու լուսանկարը, որում Փարիզի փողոցներից մեկում Դելոնը գրկում է Թրիերվեյլերին, իսկ վերջինս ուրախ ժպտում է։
Հատկանշական է, որ լրագրողներն առաջին անգամ չէ, որ Դելոնին «բռնացնում» են Թրիերվեյլերի հետ, սակայն միայն այժմ են մամուլի ներկայացուցիչները ենթադրություններ անում, որ նրանց միջև ամեն ինչ լուրջ է։ Զույգը հնարավոր սիրավեպի մասին լուրերը դեռ չի մեկնաբանում։
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես հայտարարել էր Վալերի Թրիերվեյլերից բաժանվելու մասին, ում հետ հարաբերություններ է ունեցել 9 տարի։










