89-ամյա բրիտանուհին ինքնասպան է եղել՝ «թվային դարաշրջանի» պատճառով. ԶԼՄ-ներ

13:42 • 07.04.14

Մեծ Բրիտանիայի 89-ամյա բնակչուհին, ով ներկայացվում է միայն Էնն անունով, ինքնասպան է եղել շվեյցարական կլինիկաներից մեկում, քանի որ անկարող է եղել ադապտացվել «թվային դարաշրջանին»։

 

Ինչպես նշում է Газета-ն՝ The Daily Mirror-ին հղումով, մահից կարճ ժամանակ առաջ գեղանկարչության ուսուցչուհին ասել է, որ ժամանակակից մարդիկ շատ են կառչել տեխնոլոգիական սարքերից։

 

«Ինչո՞ւ է այդքան մարդ իր կյանքն անցկացնում համակարգչի կամ էլ հեռուստացույցի առաջ նստած։ Ես երբեք հեռուստացույց չեմ ունեցել։ Մարդիկ գնալով ավելի ու ավելի մեկուսացված են դառնում։ Մենք վերածվում ենք ռոբոտների»,- ասել էր թոշակառուն, ում կարծիքով՝ այժմ հասարակությունն անհատներից պահանջում է կա՛մ ադապտացվել, կա՛մ մահանալ։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ բրիտանուհին որևէ մահացու հիվանդություն չի ունեցել, ու կյանքից հեռացել է դեղամիջոցների չարաշահման հետևանքով։