Արևելյան Ուկրաինայում իրենց շրջանների կարգավիճակի հարցով հանրաքվե են պահանջում
Ուկրաինայի Խարկով քաղաքում ցուցարարները հսկողության տակ են առել շրջանային պետական վարչության շենքը: Երկրորդ հարկի պատուհանին ակտիվիստները Գեորգյան ժապավեն և ռուսական դրոշ են ամրացրել՝ պահանջելով անցկացնել իրենց շրջանի կարգավիճակի մասին հանրաքվե, այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով УНН-ին:
Երկրի դաշնայնացման աջակիցների հանրաքվեներ են անցկացվել կիրակի՝ ապրիլի 6-ին Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկ, Խարկով և Լուգանսկ քաղաքներում։ Մասնակիցները հավաքվել են ռուսական դրոշի տակ և պահանջել իրենց շրջանների կարգավիճակի մասին հանրաքվեներ անցկացնել:
Ցուցարարները Դոնեցկում կարողացել են իրենց հսկողության տակ վերցնել շրջանային վարչության շենքը, իսկ Լուգանսկում՝ Ուկրաինայի անվտանգության խորհրդի շրջանային վարչությունը:
Դոնեցկում դատախազությունը հայտնել է, որ քննություն է սկսվել զանգվածային անկարգություններ հոդվածով, իսկ Խարկովում գործ է բացվել «Խուլիգանություն» հոդվածով՝ դաշնայնացման աջակիցների և «եվրամայդանի» մասնակիցների միջև բախումներից հետո:










