Ուկրաինացի ուժայինները շտապ մեկնում են Լուգանսկ
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին և Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն շտապ մեկնում են Լուգանսկ, որտեղ տեղի են ունենում ռուսամետ հանրահավաքներ։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ Վիկտորյա Սյումարը, գրում է gazeta.ru-ն:
«Անդրեյ Պարուբին Վալենտին Նալիվայչենկոյի հետ անմիջապես մեկնում է Լուգանսկ, Վիտալի Յարեման՝ Դոնեցկ, Արսեն Ավակովն արդեն Խարկովում է, այնտեղ արդեն ազատել են շրջանային վարչության շենքը: Նրանք ունեն բոլոր լիազորությունները գործողությունների համար, որոնք ադեկվատ կլինեն անջատողականությանը հակազդելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն շտապ մեկնում է Դոնեցկ՝ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով:










