Էկվադորում արթնացել է Տունգուրաուա հրաբուխը՝ 10 կմ բարձրությամբ մոխիր ժայթքելով դեպի երկինք (լուսանկարներ)
Էկվադորում ժայթքել է առավել քան 16000 տարի քնած Տունգուրաուա հրաբուխը, որը կրկին արթնացել է անցյալ ամիս:
Ինչպես գրում է The Independent-ը՝ ուրբաթ օրը հրաբուխը 5 րոպե տևած ժայթքման ժամանակ 10 կմ բարձրությամբ մոխիր է ժայթքել: Ըստ Էկվադորի Երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալների՝ ժայթքումն ուղեկցվել է 5 թույլ ցնցումով:
5000 մետրից ավել բարձրություն ունեցող հրաբուխը, որը տեղակայված է մայրաքաղաք Կիտոյից 145 կմ դեպի հարավ, արթնացել էր փետրվարի 1-ին: Ժայթքումների հետևանքով փակվել էր Էկվադորի տարածաշրջանային օդանավակայանը:
Տունգուրաուա հրաբուխը (Tungurahua), որը հաճախ անվանում են «Կրակի կոկորդ» (Throat of Fire), ժայթքում է 1999-ից սկսած:
















