ՀՀ ԿԳՆ-ն 1 մլն դրամ է փոխանցել քեսաբահայերի աջակցության հաշվեհամարին

15:48 • 07.04.14

ՀՀ կրթության և գիտության ոլորտի մի շարք հաստատություններ, միանալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի` քեսաբահայությանն աջակցելու նախաձեռնությանը, արդեն գումարներ են փոխանցել այդ նպատակով բացված հատուկ հաշվեհամարին: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այդ հաշվեհամարին է փոխանցել մեկ միլիոն ՀՀ դրամ: 


Այս մասին հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից և կոչ են անում ոլորտի մյուս կազմակերպություններին` իրենց հնարավորությունների շրջանակում միանալ այս ազգանվեր նախաձեռնությանը: