Բակո Սահակյանն ընդունել է Ֆուտբոլի միջազգային միությունների համադաշնության պատվիրակությանը

13:56 • 07.04.14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 7-ին ընդունել է Ֆուտբոլի միջազգային միությունների համադաշնության պատվիրակությանը` կազմակերպության գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոփի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ-ում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Երկուստեք կարևորվել է Արցախի և տարբեր երկրների միջև փոխգործակցության ընդլայնումն այս ուղղությամբ: