Էնրիկե Իգլեսիասը խոստացել է մերկանալ Լոնդանի Տրաֆալգարյան հրապարակում, եթե Իսպանիայի հավաքականը տիրանա ֆուտբոլի աշխարհի գավաթին
Էնրիկե Իգլեսիասը բրիտանական կոմիկ Ալան Քարի հետ գրազ է եկել, որ եթե իր համաքաղաքացիների`Իսպանիայի թիմը հաղթի 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, ապա ինքն ամբողջովին կմերկանա Լոնդոնի Տրաֆալգարյան հրապարակի առյուծի արձանի մոտ: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն` հղում կատարելով Popcornnews-ին:
Սկզբում Ալան Քարը փորձել է համոզել Էնրիկեին՝ մերկ վիճակում կատարել Hero-ի երգը, սակայն երգիչը չի համաձայնվել:
Այնուհետև կոմիկը բարձրացրել է դրույքաչափերը:
«Դուք գիտեք, որ Տրաֆալգարյան հրապարակում տեղակայված է նաև մի կապույտ աքաղաղի արձան, և եթե Անգլիան հաղթի աշխարհի գավաթը, ապա ես լրիվ մերկ կհեծնեմ այն»,-նշել է Ալան Քարը:










