Կադիրովի ձիերը հաղթել են չեխական մրցույթում
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ձիերը Պրահայում հաղթել են առաջին խմբի (Չեխիայի բարձրագույն խումբը) մրցումներում: Այս մասին տեղեկացնում է Взгляд-ը:
«1200 մետր տարածության վրա Կատ Մի Լուս հովատակը (արու ձին) չեմպիոն է դարձել: Նա նաև Պրահայի 80-ամյա մրցույթի ընթացքում ցուցադրել է երկրորդ ցուցանիշը՝ ժամանակի առումով», - Instagram-ի իր էջում գրել է Կադիրովը:
Հանրապետության նախագահը հավելել է, որ Կատ Մի Լուսը դեռևս անցյալ տարվանից Չեխիայի գործող չեմպիոնն է:
Կադիրովի մյուս ձին՝ Դաշո Տոպը, հաղթել է 1800 մետր տարածությունը հաղթահարելու մրցույթում՝ մինչև երեք տարեկան սկսնակ ձիերի շրջանում:










