Կլիչկոն կոչ է արել իշխանություններին անհապաղ միջամտել Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակին
Ուկրաինայի իշխանությունները, իրավապահ մարմինները և Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պետք է այսօր բոլոր միջոցները ձեռնարկեն՝ Ուկրաինայի արևելքում իրավիճակի թեժացում թույլ չտալու համար: Այդ մասին հայտարարել է «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, հաղորդում է zn.ua-ն՝ հղում անելով կուսակցության մամուլի ծառայությանը:
«Իշխանությունը պետք է անմիջապես միջամտի արևելքի իրավիճակին և թույլ չտա երկրի պառակտում և ընտրությունների տապալում։ ՆԳՆ լավագույն ուժերը և Անվտանգության ծառայությունները պետք է աշխատեն Դոնբասում՝ սեպարատիստական սադրանքները կանխելու համար»,- ընդգծել է քաղաքական գործիչը:
Կլիչկոն վստահ է, որ անկարգությունները սովորական բնակիչները չեն կազմակերպում, այլ երկիր եկած մի խումբ զինված սադրիչներից ուղարկված երիտասարդներ։
«Եվ սադրանքների կազմակերպիչների այդպիսի գործողություններին պետք է լինի իշխանությունների ադեկվատ և կոշտ արձագանքը»,- ընդգծել է «ՈւԴԱՌ»-ի առաջնորդը:
Լուգանսկում, ըստ աղբյուրի, կիրակի ռուսամետ ակտիվիստները գրավել են Ուկրաինայի անվտանգության ծառայության, իսկ Դոնեցկում և Խարկովում՝ շրջանային վարչակազմերի շենքերը։










