Ուկրաինան իր տարածքում սահմանափակում է մտցրել ռուսաստանցիների գտնվելու ժամկետի վերաբերյալ

09:33 • 07.04.14

Ուկրաինայում այսօր ուժի մեջ են մտնում այդ երկրի տարածքում ռուսաստանցիների գտնվելու ժամկետի վերաբերյալ սահմանափակումները, հայտնում է Russia Today-ը:

 

Ուկրաինայի Սահմանային պետական ծառայության ու ԱԳՆ-ի սահմանած նոր կանոններով այժմ ՌԴ-ի քաղաքացիները կարող են ժամանակավորապես Ուկրաինայի տարածքում մնալ 90 օրից ոչ ավելի՝ առաջին մուտքի ամսաթվից ի վեր 180 օրվա ընթացքում:

 

Այս միջոցառումը ձեռնարկվել է ի պատասխան Ռուսաստանի քայլի. 2014-ի հունվարի 1-ին Ռուսաստանը նմանատիպ սահմանափակում էր մտցրել իր տարածքում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների համար։

 

Մինչ այդ Ռուսաստանի քաղաքացիները կարող էին Ուկրաինայի տարածքում լինել մինչև երեք ամիս և այդ ժամկետի լրանալուց հետո պետք է դուրս գային Ուկրաինայից, սակայն հնարավորություն ունեին անմիջապես էլ հետ վերադառնալ:

 

Ուկրաինացի իրավապահները հայտարարել են, որ եթե խախտումները հայտնաբերվեն մուտքի ժամանակ, ապա ռուսաստանցիենրը կմերժվեն, եթե ելքի ժամանակ, ապա կենթարկվեն վարչական պատասխանատվության: