Մոլդովայի բանակը կբերվի «զգոնության բարձր մակարդակի»

17:13 • 07.04.14

Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին հանձնարարել է երկրի բանակը «զգոնության բարձր մակարդակի» բերել:


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Մոլդովայի պաշտպանության նախարար Վալերի Տրոենկոն՝ երկրի անվտանգության բարձրագույն խորհրդի նիստից հետո:


Նախարարի խոսքերով՝ Ուկրաինայի իրադարձությունները սրում են իրավիճակը տարածաշրջանում: «Բացառված չեն սադրանքները, այդ պատճառով երկրի բանակը պետք է պատրաստ լինի դրան»,- հայտարարել է նախարարը:


Խորհրդի նիստի ընթացքում վերլուծվել են հնարավոր դժվարությունները, որոնց կարող են բախվել երկրի իշխանությունները՝ Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախաշեմին:


«Մենք պետք է ավարտենք ԵՄ-ի հետ ստորագրման գործընթացը և պատրաստ լինենք սադրանքների, որոնք մեզ կսպառնան այդ փուլում»,- հայտարարել է Տիմոֆտին:


Մոլդովայի նախագահը վստահություն է հայտնել, որ արտակարգ իրավիճակ չի ստեղծվի: