Նիգերիայում 79 մարդ զինված հակամարտության զոհ է դարձել

08:36 • 07.04.14

Նիգերիայի հյուսիս-արևմուտքում զինված մարդիկ հարձակվել են համայնքների առաջնորդների ժողովի մասնակիցների և ինքնապաշտպանական ջոկատների ներկայացուցիչների վրա։ Արդյունքում սպանվել է առնվազն 79 մարդ. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ France Presse գործակալության հղումով։


Խաղաղ հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են զինված կողոպուտներից պաշտպանվելու հարցը։ Համաձայն նախնական տվյալների՝ ժողովի մասնակիցների վրա հարձակվել են ֆուլանի էթնիկ ցեղի ներկայացուցիչները, որոնք բնակվում են այդ շրջանում։


Նրանց և Նիգերիայի գյուղերի բնակիչների հակամարտությունը մշտական բնույթ ունի։ Նման կռիվների պատճառով վերջին մի քանի տարիների ընթացքում հազարավոր մարդիկ են զոհվել։