ԱՄՆ-ում ուսանողների խնջույքը ավարտվել է 100 մարդու ձերբակալությամբ

08:54 • 07.04.14

ԱՄՆ-նում ուսանողների զանգվածային երեկույթն ավարտվել է անկարգություններով ու ոստիկանության հետ բախումներով, որոնց հետևանքով տուժել է 44 մարդ, այդ թվում՝ հինգ ոստիկան, մոտ հարյուրն էլ ձերբակալվել է, այս մասին հայտնում է Reuters-ը:


Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից ամենամյա «Դելտոպիա» փողոցային խնջույքի ժամանակ, որին մասնակցել է ավելի քան 15 հազար մարդ:


Խնջույքի ընթացքում մասնակիցներից մեկը ալկոհոլի շշերով լի ուսապարկով հարվածել է ոստիկանի: Դրանից հետո մյուսները սկսել են քարեր և ճայթռուկներ նետել ոստիկանների ուղղությամբ:


Իրավապահները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել, ինչպես նաև ամբոխին ցրել հրշեջ մեքենաների փրփուրի շիթերով:


Միջադեպի այլ մանրամասները ճշտվում են: