Իտալիայում մեկնարկում է Պիցցայի պատրաստման աշխարհի առաջնությունը
Այսօր իտալական Պարմա քաղաքում մեկնարկում է Պիցցայի պատրաստման աշխարհի առաջնությունը, որը տևելու է 3 օր։ Ինչպես նշում է Euromag-ը, միջոցառմանը մասնակցելու է 600 մարդ՝ աշխարհի 30 երկրից, մինչդեռ հանդիսատեսի թիվը հասնելու է 10.000-ի։
Italia-ru-ն հավելում է, որ «համեղ» առաջնության կազմակերպիչ «Իտալիայի պիցցա և պաստա» ամսագիրն այս առաջնությունն անցկացնում է արդեն 23-րդ անգամ։
Նշվում է, որ առաջնության շրջանակներում մասնակիցները պետք է պատրաստեն դասական դարձած «Մարգարիտայից» մինչև պիցցա՝ կաթսայի մեջ։ Բացի այդ, նրանք մրցելու են զույգերով ու որոշելու են, թե ով է ամենաարագը պիցցա պատրաստում։










