Լեհաստանը 108 LM-60D Pluton ականանետ է պատվիրել
Լեհաստանի սպառազինման տեսչությունը լեհական Zaklady Mechaniczne Tarnow ընկերության հետ պայմանագիր է կնքել 60 մմ տրամաչափի 108 LM-60D Pluton ականանետ մատակարարելու համար:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ Jane's կայքին հղումով, գործարքի արժեքը կազմում է 8 մլն զլոտա (1,9 մլն դոլար): Պայմանագրի համաձայն՝ ականանետների մատակարարումը կիրականացվի 2014-2017 թվականներին:
Ստորագրված համաձայնագրի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: LM-60D ականանետները Լեհաստանի սպառազինման կազմում գրանցվել են 2002-ին: Այդ ժամանակվանից ի վեր լեհ զինվորականներն ընդհանուր առմամբ 268 այդպիսի զինամթերք են ստացել:










