Արգենտինային հարվածել է վերջին 40 տարիների ամենաուժեղ փոթորիկը
Վերջին 40 տարիների ընթացքում ամենաուժեղ փոթորիկը հարվածել է Արգենտինայի արևմտյան Նեուկենին և Ռիո Նեգրոյին: Այդ շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն` հղում կատարելով TN-ին:
Աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ մինչ փոթորիկն իշխանությունները դադարեցրել են դասերը դպրոցներում: Հանգստյան օրեր են հայտարարվել պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկություններում, ժամանակավորապես փակվել են խանութներն ու սուպերմարկետները:
Դպրոցներից և վարչական կառույցներից մոտ 1.3 հազար մարդ է տարհանվել: Օդերևութաբանների տեղեկատվության համաձայն՝ փոթորկը, որը սոցիալական ցանցերում արդեն «LUCRETIA» անունն է ստացել, վերջին 40 տարիների ընթացքում ամենաուժեղն է Նեուկենի և Ռիո Նեգրոյի մարզերում:










