Համացանցում է հայտնվել Դոնեցկից Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազի փախուստի տեսանյութը
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան և Եկամուտների նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոն փետրվարի 22-ին փախչում Դոնեցկից, հաղորդում է korrespondent.net-ը:
Սահմանապահները փորձում են նրանց կանգնեցնել, օդ են կրակում: Սակայն պաշտոնյաներին դա չի կանգնեցնում. Կլիմենկոն սկսում է կռվել սահմանապահների հետ, իսկ Պշոնկան իր թիկնապահների օգնությամբ փախչում է տերմինալից:
Պետական սահմանապահ ծառայության ներկայացուցչի խոսքով՝ օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում պաշտոնյաների թիկնապահները ֆիզիկական դիմադրություն են ցույց տվել սահմանապահներին, ինչը թույլ է տվել նրանց լքել օդանավակայանի տարածքը:










