Պուտինը խոստացել է ռազմական նոր գործողություններ չիրականացնել Ուկրաինայում. Բան Կի Մուն

17:00 • 07.04.14

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին հավաստիացրել է, որ այլ ռազմական գործողություններ Ուկրաինայում չեն լինի. գրում է InoPressa կայքը՝ իտալական La Repubblica պարբերականի հղումով:


«Պուտինը հավաստիացրել է, որ այլ ռազմական գործողություններ չեն լինելու, և հույս ունեմ, որ նա կպահի խոստումը: Ես Ուկրաինա ՄԱԿ-ի առաքելություն եմ ուղարկել, որպեսզի հետևի մարդու իրավունքներին: Նրանք աշխատում են ԵԱՀԿ-ի դիտորդների հետ: Ես այդ մասին պայմանավորվել եմ Պուտինի հետ, սակայն մենք չկարողացանք այդ առաքելությունը տարածել նաև Ղրիմում»,- ասել է նա։


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև հույս է հայտնել, որ Ուկրաինայում իրավիճակը հնարավորինս շուտ կհարթվի:


«Իմ ուղերձը նախագահ Պուտինին և Ուկրաինայի վարչապետ Յացենյուկին հետևյալն է. անհրաժեշտ է խաղաղ լուծում, այլընտրանք չկա»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: