Ռուսաստանը Դոնեցկում և Խարկովում կարող է կրկնել Ղրիմի սցենարը. Սաակաշվիլի
Եթե անջատողականները մինչև 48 ժամ պահեն շրջանային պետական վարչական շենքերը, ռուսական բանակը կներխուժի Ուկրաինա։ Դա նույն սցենարն է, ինչ Ղրիմում. այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
«Երեք օր առաջ իմ հոդվածում ես զգուշացրել էի արևելյան շրջաններում վարչական կառավարման շենքերի գրավման մասին։ Եթե դիվերսանտները կարողանան դա պահել 48 ժամ, ռուսական բանակը կներխուժի։ Դա նույն սցենարն է, ինչ Ղրիմում. սկզբում հանրահավաք, եթե դա չաշխատի՝ գրավում և ռուսական ներխուժում»,- գրել է Սաակաշվիլին։
Նա նշել է, թե դա այնքան պարզունակ է, որ ուկրաինական իշխանությունները կարող են նախապես հաշվարկել։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե է անցկացվել, որի արդյունքներով թերակղզին դուրս է եկել Ուկրաինայի կազմից և միացել ՌԴ-ին։










