Կուտակայինի իրազեկումն օրենքի օրինական կամ անօրինական լինելու հետ կապ չունի. ԿՀԻԿ տնօրեն

20:06 • 07.04.14

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին հանրության իրազեկումը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի օրինական կամ անօրինական լինելու հետ կապ չունի: Դա բոլորովին այլ գործառույթ է և անկախ ամեն ինչից` պետք է կատարվի: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կորյուն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք օրենքի որոշ դրույթների՝ հակասահմանադրական ճանաչելու Սահմանադրական դատարանի որոշմամբ չի դադարեցվում իրազեկումը:

 

Վերջինիս ներկայացմամբ՝ ԿՀԻԿ-ը կոչված չէ իրականացնելու միայն կուտակային համակարգի իրազեկում: ԿՀԻԿ կանոնադրական նպատակներից ելնելով՝ իրազեկման խնդիրը վերաբերում է ամբողջական կենսաթոշակային համակարգին, որի մեջ մտնում է և՛ բաշխողական համակարգը, և՛ կուտակայինը, և՛ ներկա համակարգը:

 

«Այդ առումով ես կարծում եմ, որ մեր գործունեությունը պետք է նույն ձևով շարունակվի, միգուցե՝ ավելի շատ և ավելի թիրախային»,-եզրափակեց նա: