Տուրչինովը սպառնացել է «հակաահաբեկչական միջոցառումներ» ձեռնարկել նրանց դեմ, ովքեր զենք են վերցրել

18:00 • 07.04.14

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ երկրում «հակաահաբեկչական միջոցառումներ» են ձեռնարկվելու բոլոր նրանց դեմ, ովքեր զենք են վերցրել ձեռքը. տեղեկացնում gazeta.ru-ն:


«Այսօր գիշեր հակաճգնաժամային շտաբ է ստեղծվել: Ուժեղացվել է մեր երկրի արևելյան սահմանների պաշտպանությունը»,-ընդգծել է նա:


Գործիչը նաև պարզաբանել է, որ ապրիլի 8-ին Գերագույն Ռադան կքննարկի անջատողականության համար քրեական պատասխանատվության խստացման հարցը:


Տուրչինովը նշել է, որ օրենքի շրջանակներում հնարավոր է, որ արգելք սահմանվի մի շարք կուսակցությունների և կազմակերպությունների վրա: