«ՎՏԲ» բանկի երևանյան մասնաճյուղում հաճախորդը հանկարծամահ է եղել
13:45 • 07.04.14
ՎՏԲ-Հայաստան բանկի՝ Երևանի Կիևյան փողոցում գտնվող մասնաճյուղում այսօր առավոտյան հանկարծամահ է եղել մի հաճախորդ՝ Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ, 57-ամյա Մ. Մակարյանը:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Կատարվում է քննություն:
Placeholder










