Արթիկում «Օպել Վեկտրա»-ն բախվել է էլեկտրասյանը. 24-ամյա ուղևորը տեղում մահացել է
12:22 • 08.04.14
Ապրիլի 8-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, Արթիկի Բաղրամյան փողոցի թիվ 15/Ա տան մոտ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը` 1990 թ. ծնված Կարապետ Ղռաթյանը, տեղում մահացել է:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանությունը՝ նախապատրաստվում են նյութեր:
Placeholder










