Ավակովը խոստացել է աշխատանքից հեռացնել Խարկովի ոստիկանության աշխատակիցների 30 տոկոսին

17:02 • 08.04.14

Խարկովում, որտեղ կիրակի Ուկրաինայի դաշնայնացման աջակիցները վերահսկողության տակ էին առել շրջանային վարչության շենքը, հասարակական կարգի պահպանությանն ուղղված ոստիկանության գործողությունները չեն դիմանում քննադատությանը, Խարկովի իրավապահ մարմինների աշխատակիցների 30 տոկոսից ավելին կհեռացվի աշխատանքից։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, գրում է ria.ru-ն:

 

«Խարկովի «Բերկուտը», ինչպես նաև ողջ խարկովյան ոստիկանությունը, նոր հայացքի կարժանանա: Ես երեկ փաստել եմ այն, որ ոստիկանության մեծ մասը ոչ այնքան ծառայել է Հայրենիքին, որքան սաբոտաժի է ենթարկել գործընթացը»,- ասել է նա:

 

Վերջին երկու օրերին Ուկրաինայի դաշնայնացման աջակիցները ռուսական դրոշների ներքո Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում, հանրահավաքներ են անցկացրել և պահանջել իրենց շրջանների կարգավիճակի մասին հանրաքվեների անցկացում: