Վանիկ Ավետիսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Իսրայելի Թել Ավիվում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 69 կգ քաշային կարգում Վանիկ Ավետիսյանը դարձել է փոխչեմպիոն:
Ծանրորդը պոկում վարժությունում վաստակել է 140 միավոր, իսկ հրումում ՝ 175 միավոր ու երկամարտում 315 կգ արդյունքով առաջ է թողել միայն ռուս Օլեգ Չենին, ով վաստակել է 327 միավոր:
Առաջնությունում սա Հայաստանի երկրորդ մեդալն էր:
56 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ էր նվաճել Սմբատ Մարգարյանը:
Այսօր՝ ապրիլի 8-ին, 77 կգ քաշային կարգում ելույթները կսկսեն Տիգրան Մարտիրոսյանն ու Առաքել Միրզոյանը:










