Ականի պայթյունից 3 ադրբեջանցի զինծառայող է մահացել, 6-ը՝ վիրավորվել

12:19 • 08.04.14

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ երեկ ժամը 22։30-ի շրջաններում Ֆիզուլիի մոտակայքում ականի պայթյունից զոհվել է 3, վիրավորվել 6 զինծառայող։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, զոհերից մեկը կապիտան է, իսկ մնացած զոհերն ու վիրավորները՝ շարքայիններ։

 

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։
 

Դեպքի վայր է մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու մի խումբ սպաներ։