Ադրբեջանում զինվորը կրակել է ծառայակցին և փոխհրամանատարին

09:42 • 08.04.14

Ադրբեջանում ճակատային մասում գտնվող զորամասերից մեկում զինծառայող Գյարյաքմյազլի Սեյմուրն անզգուշաբար իր ինքնաձիգից կրակ է բացել ծառայակից Ինտիգամ Իսմայիլովի և զորամասի հրամանատարի տեղակալ Ռամին Ալիևի վրա։

 

Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, զինծառայող Իսմայիլովը ստացած վնասվածքներից մահացել է։

 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ փոխհրամանատարի առողջական վիճակը կայուն է, և նա գտնվում է հիվանդանոցում։

 

Չնայած ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հայտարարել է, որ իր տեղեկություններով Ռամին Ալիևի վիճակը ծանր է։


«Ես չեմ կարծում, որ միջադեպն անզգուշության հետևանք է։ Այսօր ևս մի զինվոր է ինքնասպան եղել։ Կարծես ցանկանում են թաքցնել տեղի ունեցածը»,-ասել է փորձագետը։