Ադրբեջանը հերքում է վիճելի հողատարածքն Իրանին նվիրելու մասին լուրերը
Իրանական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, որ Ադրբեջանն Իրանին է նվիրել Նախիջևանի Ջուղայի շրջանում առկա վիճելի հողակտորը։
Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, իրանական լրատվամիջոցները նշում են, որ վիճելի հողատարածքն Ադրբեջանն անվարձահատույց տվել է իրանական կողմին։
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլման Աբդուլլաևը հայտարարել է, թե այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, և Ադրբեջանը ոչ մի մետր հող ոչ ոքի չի տվել։










