Կորած Boeing-ի «սև արկղն» ազդանշան չի տալիս

11:11 • 08.04.14

Փրկարարները Հնդկական օվկիանոսում կորած Boeing ինքնաթիռի ենթադրյալ «սև արկղից» ազդանշան վերջին 24 ժամվա ընթացքում չեն ստացել, CNN-ի եթերում հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Դևիդ Ջոնսոնը։

 

«Մեզ մոտ դեռ ժամանակ կա ուժեղացված որոնումների համար»,- նշել է նա՝ հավելելով, որ եթե «սև արկղն» ամեն դեպքում հայտնաբերվի, կսկսվի օվկիանոսի հատակից այն բարձրացնելու գործողությունը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ավստրալիայի ռազմածովային ուժերի նավը նոր ազդանշաններ է հայտնաբերել, որոնք նման են Malaysia Airlines ավիաընկերության կորած Boeing-ի «սև արկղի» ազդանշաններին:

 

Հիշեցնենք, որ Կուալա Լումպուրից Պեկին թռչող օդանավն անհետացել է մարտի 8-ին, ինքնաթիռում գտնվել է 239 մարդ։