Անհայտ կորած տղամարդու դին հայտնաբերվել է Գառնի գյուղի ձորում
Հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում ապրիլի 7-ին, ժամը 12.15-ին,
հաղորդում է ստացվել, որ Գառնի գյուղի ձորում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը Գառնի գյուղի տարածքում գտնվող «Գյունա» կոչվող սարատեղում հայտնաբերել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ 1944 թ. ծնված Վրեժ Խաչատրյանի դիակը, ով որոնվում էր մարտի 25-ից։
Արտաքին զննությամբ դիակի ճակատային մասում հայտնաբերվել է սալջարդ վերք, որը բնորոշ է վայր ընկնելուն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք:










