«Դոմոդեդովոն» չի կարողացել ընդունել 20-ից ավելի ինքնաթիռ՝ եղանակային պայմանների պատճառով

11:22 • 08.04.14

Ուժեղ մառախուղի պատճառով ապրիլի 8-ի առավոտյան Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը չի կարողացել ընդունել 22 ինքնաթիռ, հաղորդում է interfax.ru-ն՝ հղում անելով օդանավակայանի ավիադիսպետչերների ծառայությանը:

 

Այնտեղ ընդգծել են, որ ինչպես միջազգային, այնպես էլ ներռուսական չվերթների ինքնաթիռներն ուղղվել են Նիժնի Նովգորոդի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններ:

 

Ծառայությունից բացատրել են, որ եղանակային պայմաններն աստիճանաբար կարգավորվում են, և օդանավակայանն առաջիկա ժամերին կսկսի նորմալ ռեժիմով աշխատանքը: