Դոնեցկի Հանրապետության ստեղծման մասին որոշումը չեղյալ է համարվել
Դոնբասի հայրենասիրական ուժերի հանձնաժողովը որոշել է չեղյալ համարել «Դոնեցկի Հանրապետության» ստեղծման մասին որոշումը, ասված է հանձնաժողովի մամուլի ծառայության հայտարարությունում, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
«Կապված վերջին օրերի իրադարձությունների հետ՝ Դոնբասի հայրենասիրական ուժերի հանձնաժողով բազմաթիվ դիմումներ էին ստացվում քաղաքացիներից, որոնք իրենց անհամաձայնությունն էին հայտնում Դոնեցկի Հանրապետության ստեղծման և հարևան պետությանը դրա միանալու մասին հայտարության, ինչպես նաև առանց համապատասխան իրավական հիմքի հանրահավաքի անցկացման վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ:
Այդ առնչությամբ որոշում է կայացվել չեղյալ հայտարարել Դոնեցկի Հանրապետության ստեղծման մասին որոշումը և արգելել Դոնեցկի շրջանի տարածքում ցանկացած հանրաքվեների անցկացումը մինչև համապատասխան իրավական հիմքերի ստեղծումը, անօրինական ճանաչել Ուկրաինայից Դոնեցկի շրջանի անջատման մասին հայտարարությունը և պահպանել շրջանն անկախ Ուկրաինայի պետության կազմում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկուշաբթի Դոնեցկում անջատողականները հայտարարել էին «Դոնեցկի Հանրապետության» ստեղծման մասին։










