Ֆրանսիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ֆրանսիայի հարավ-արևելյան հատվածում Ռիխտերի սանդղակով 5.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Գրենոբլից մինչև Մարսել։
Ինչպես նշում է Euromag-ը, ըստ ականատեսների՝ հատկապես ուժեղ ցնցումները զգացվել են Նիսում և Կաննում։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները տեղացիներից առնվազն 600 հեռախոսազանգ են ստացել, սակայն զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։










