Դոկու Ումարովը մահացած է, Վոլգոգրադի և Պյատիգորսկի ահաբեկչությունները՝ բացահայտված. ՌԴ-ի ԱԴԾ

10:58 • 08.04.14

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատել է, որ ապօրինի զինված խմբավորման պարագլուխ Դոկու Ումարովի գործունեությունը չեզոքացված է, հայտնում է Russia Today-ը: Վերջինիս առիթով մասնավորապես նշվում է, որ մի քանի անձինք են ձերբակալվել:

 

Նա նշել է նաև, որ բացահայտված են Վոլգոգրադի և Պյատիգորսկի ահաբեկչությունները:

 

Ումարովը գլխավորում էր «Կովկասի էմիրություն» ահաբեկչական կազմակերպությունը, մասնակցել է Ռուսաստանի դեմ Առաջին և Երկրորդ չեչենական պատերազմներին:

 

2014-ի հունվարին Ումարովի՝ մահացած լինելու մասին հայտնել էր Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: Այն ժամանակ ռուսաստանյան հատուկ ծառայություններն այդ տեղեկությունը չէին հաստատել: