Այսօր Գնչուների միջազգային օրն է (լուսանկարներ)
Գնչուների առաջին համաշխարհային կոնգրեսը տեղի է ունեցել Լոնդոնում 1971-ի ապրիլի 8-ին: Այս պատմական տարեթվի առիթով ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունն ի մի է բերել լուսանկարներ՝ ֆոտոշարքով ցույց տալով գնչուների ավանդույթներն ու սովորույթները, մշակութային ծեսերը, պարերը:
Այն ժամանակ 30 երկրներից հավաքված գնչուները, ի թիվս այլնի, հաստատել էին ազգային խորհրդանիշները՝ դրոշն ու գնչուների հիմնը: Հենց այդ ամսաթիվն էլ ընտրվել էր գնչուների միջազգային օրվա ամսաթիվ:
Այսօր աշխարհում 8 - 10 մլն գնչու է հաշվվում, որոնց մեծ մասը բնակվում է Եվրոպայում՝ Իսպանիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, ինչպես նաև Հարավային Ամերիկայում՝ Բրազիլիայում և Արգենտինայում: Ռուսաստանում ապրում է մոտ 220 հազար գնչու:

Գնչուական հարսանիք Յորքշիրում, 1933

Գնչուների ընտանիք Բուլղարիայում, 1936

Իսպանիա, 1958


Գերմանիա, 1947







Ռումինիա, 2003

Մակեդոնիա, 2002


Ռումինիա, 1993



Ռումինիա, 2004


Ուկրաինա, 1989

Մոսկվա, 1989

Շրի Լանկա, 2014











