Խարկովում անցկացվում է հակաահաբեկչական գործողություն. Արսեն Ավակով

09:55 • 08.04.14

Խարկովում հակաահաբեկչական գործողություն է անցկացվում, քաղաքի կենտրոնը փակ է։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, գրում է gazeta.ru-ն:

 

«Խարկով: Սկսվել է հակաահաբեկչական գործողություն: Քաղաքի կենտրոնը փակ է: Ինչպես նաև մետրոյի կայարանները: Մի՛ անհանգստացեք: Կվերջացնենք, կբացենք: Խարկովի շրջանային պետական վարչության շենքը կրկին մաքրվել է գիշերը շենքը գրավածներից»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ ձերբակալվել է մոտ 70 մարդ, և գործողությունն իրականացվել է առանց հրազենի կիրառման:

 

Ապրիլի 7-ին ռուսամետ տրամադրված ակտիվիստները, որոնք գրավել էին Խարկովի շրջանային պետական վարչության շենքը, հայտարարել են «Խարկովի Ժողովրդական Հանրապետության» ստեղծման մասին: