Խարկովում հեռուստաընկերություն գրաված ակտիվիստները լքել են շենքը
Խարկովում АТН հեռուստաընկերության շենքը գրաված անհայտ անձինք լքել են այն, տեղեկացնում է Росбалт-ը։
Նրանցից ոչ ոք չի ձերբակալվել։
«Տեխնիկան ամբողջությամբ կոտրել են, մրցանակները կոտրել են միջանցքում, բոլոր լուսանկարները պատռված են։ Քանի որ տեխնիկան ամբողջությամբ վնասված է, այսօր, հավանաբար, եթեր չի լինի։ Հարձակվողներն անգամ խուզարկել են խոհանոցն ու պահարանները»,-ասված է հեռուստաընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Երեկ մոտ 30 մարդ մտել էր Խարկովի АТН հեռուստաընկերության շենքն ու գրավել լրատվական գրասենյակը։










