Միայն հիմարը եզրակացություն չի անի Ուկրաինայի շուրջ իրադարձություններից. Լուկաշենկո

15:42 • 08.04.14

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի Անվտանգության խորհուրդը նիստի ընթացքում կքննարկի իրադարձություններն Ուկրաինայում, որպեսզի դրանից դասեր քաղեն, տեղեկացնում է Взгляд-ը։

 

«Այսօր մենք պետք է քննարկենք երկու հարց, որոնք ծառացած են մեր առաջ. նախ՝ պատրաստվել 2014թ.-ին Մինսկում կայանալիք հոկեյի աշխարհի առաջնությանը, և երկրորդ՝ քննարկել Ուկրաինայի դեպքերը և դասեր քաղել այդ իրադարձություններից»,-ասել է Լուկաշենկոն։

 

Նա նշել է, որ միայն հիմարը եզրակացություններ չի անի շուրջը տեղի ունեցող իրադարձություններից։
 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկար ժամանակ լռություն էր պահպանում ուկրաինական հարցի շուրջ, իսկ հետո խիստ էր արտահայտվել Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչի հասցեին։