Հայոց լեզվի և գրականության ուսուցիչների 90%-ը բուհն ավարտելուց հետո գիրք չի կարդում. գրականագետ
Հայոց լեզվի և գրականության ուսուցիչների 90%-ը բուհն ավարտելուց հետո գիրք չի կարդում: Սա գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքն է։
«Բազմաթիվ սեմինարներ եմ անցկացրել Հայաստանի տարբեր մարզերում, մայրաքաղաքում ու նույնիսկ՝ Լեռնային Ղարաբաղում հայոց լեզվի և գրականության տարբեր ուսուցիչների հետ, և իմ տպավորությունն է, որ նրանց 90 %-ը բուհն ավարտեուց հետո գիրք չի կարդում, այսինքն՝ ինքնակրթությամբ այլևս չի զբաղվում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և հավելեց, որ եթե հակադարձող կա, «թող հակադարձի»։
«Նրանք ամսագրեր չեն կարդում, նոր գրքերով չեն հետաքրքրվում, և պատճառաբանությունն այն է, որ այդ ամսագրերն ու գրքերն իրենց դպրոցի գրադարան չեն հասնում։ Բայց դե՝ ինտերնետը ինչ-որ բացեր լրացնում է, սակայն նույնիսկ՝ դրանով շատ քչերն են հետաքրքրվում»,-ասաց նա և նկատեց, որ ուսուցիչը պետք է գիտելիքով զինված լինի, ո´չ թե ձեռք բերածով բավարավի։
Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ չեն կարդում ինչպես նոր, այնպես էլ՝ ավագ սերնդի ուսուցիչները։










