Որոնվում է. Գավառի մանկատան սանն ինքնակամ լքել է մանկատունն ու անհայտ կորել

13:07 • 08.04.14

Գավառի մանկատան սան, 2000 թ. ծնված Արևշատ Զախարյանն ապրիլի 1-ին ինքնակամ լքել է մանկատունն ու անհայտ կորել: Արտաքին տվյալներն են` հասակը 130 սմ, նիհարավուն կազմվածքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 


Հագին եղել է սև բաճկոն, կապտավուն ջինսե տաբատ, կանաչ սպորտային կոշիկներ:


Ոստիկանությունն Արևշատ Զախարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել Գավառի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-59-06-05, 0264-2-20-02, 1-02 հեռախոսահամարներով: