ՌԴ ԱԳՆ-ն մեղադրում է ՆԱՏՕ-ին «սառը պատերազմի» դատողությունը հաղթահարելու անկարողության մեջ
ՌԴ ԱԳՆ-ն քննադատաբար է մոտենում ՆԱՏՕ-ի որոշմանը՝ ռուս ներկայացուցիչների մուտքը դաշինքի շտաբ կայան արգելափակելու մասին: Այս մասին գրում է Газета.Ru-ն՝ մեջբերոլով ԱԳՆ-ի կայքում հրապարակված հայտարարությունը:
«Այդ մասին տեղեկությունը տեղադրվել է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք-էջում: Թվում է՝ Հյուսիսատլանտյան դաշինքն այս պահին առավել կարևոր խնդիրներ չունի, քան՝ ռուս ներկայացուցիչների մուտքը դաշինքի գրասենյակ», - ասվում ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
ՌԴ դիվանագետների կարծիքով՝ սահմանափակող միջոցառումների կիրառումը ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության աշխատակիցների նկատմամբ հերթական անգամ ապացուցում է, որ դաշինքում ի վիճակի չեն վեր գտնվել «սառը պատերազմի» ժամանակների գաղափարներից՝ պատժամիջոցների լեզուն նախընտրելով երկխոսությունից:










