Սնոուդենը չի կարծում, որ վնասել է ԱՄՆ շահերին
ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը համոզված է, որ իր բացահայտումները չեն վնասել իր հայրենիքի շահերին, գրում է gazeta.ru-ն:
«Ոչ մի ապացույց չի ներկայացվել, որ անցած տարվա ընթացքում իմ արած բացահայտումները վնաս են հասցրել ԱՄՆ շահերին»,- հայտարարել է նա ԵԽԽՎ-ի հետ տեսակամուրջի ժամանակ:
Սնոուդենը նաև վստահեցրել է, որ բացահայտելով Ազգային անվտանգության գործակալության աշխատանքի մանրամասները` չի ցանկացել վնասել ոչ ԱՄՆ-ին, ոչ որևէ այլ երկրի հետ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերություններին: Նրա տրամադրած նյութերից պարզ էր դարձել, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսում են քաղաքացիներին։










