Ալժիրի վերընտրված նախագահը երդմնակալությանը մասնակցել է հաշմանդամի սայլակով

16:22 • 28.04.14

Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, որը երկրի նախագահի պաշտոնում վերընտրվել է 4-րդ անգամ, երդմնակալության արարողությանը մասնակցել է սայլակին գամված, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով։

 

Ելույթում նա իր վերընտրվելը կոչել է «Ալժիրի պետության մեծ հաղթանակ»։

 

Ապրիլի 18-ին նա հաղթել էր ընտրություններում՝ ստանալով ձայների 81.53%-ը։ Նա երկիրը ղեկավարում է 1999թ.-ից։