«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կերել է իր վրա նետված բանանը (տեսանյութ)
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Դանի Ալվեսն արտասովոր արձագանք է տվել «Վիլյառեալի» երկրպագուներից մեկի ռասիստական քայլին, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Ալվեսը պատրաստվել է իրացնել անկյունայինը, երբ նրա վրա բանան են նետել։ Նա վերցրել և կերել է միրգը, ապա միայն իրացրել ստանդարտ դիրքը։ Խաղն ավարտվել է «Բարսելոնայի» հաղթանակով՝ 3։2 հաշվով։
«Ես 11 տարի Իսպանիայում եմ։ Այդ բանանն ինձ ուժ տվեց փոխանցման համար։ Ես իրացրի անկյունայինը, և արդյունքում՝ մենք հաղթեցինք»,-ասել է Ալվեսը։










