Բաշար Ասադը նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել Գերագույն սահմանադրական դատարան, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Գործող նախագահի որոշման մասին հայտնել է Սիրիայի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ ալ Լահամը։
Սիրիայում նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայում գրանցվել է նախագահի պաշտոնին հավակնող առաջին թեկնածուն. նա 43ամյա Մահեր Աբդուլ Հաֆես Հաջարն է՝ ծնունդով Հալեպից։
Ըստ ընտրական նոր օրենքի՝ նախագահական ընտրություններին պետք է 1-ից ավելի թեկնածուներ մասնակցեն, ուստի Ասադն այս անգամ չէր կարող նախորդ տարիների պես միակ թեկնածուն լինել։










