Ադրբեջանում քննում են լրագրողին վառելով սպանելու վարկածը
Ադրբեջանում լրագրողի մահվան կասկածելի հանգամանքները բացահայտելու համար քրեական գործ է հարուցվել։
Ինչպես տեղեկացնում է Haqqin.az-ը, չի բացառվում, որ «Միզան թերեզի» թերթի գլխավոր խմբագիր Սադիգ Սոլթանովին սպանել են։ Բաքվում սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։
Ավելի վաղ երկրի ներքին գործերի նախարարությունը հերքել էր լրագրողի սպանության մասին լուրը՝ նշելով, որ նա այրվել է՝ տանը բռնկված հրդեհի հետևանքով։
Հրդեհի ընթացքում այրվել է 70 քառ/մետր տարածքով բնակարանն ու ողջ գույքը։ Այրված տանը հայտնաբերվել էր լրագրողի դին։
Նրա հնարավոր սպանության մասին լուրերի տարածման պատճառը եղել էր այն, որ նրա թերթի աշխատակցուհիներից մեկը հրդեհից մեկ շաբաթ առաջ խմբագրին բռնաբարության մեջ էր մեղադրել։










