Թեթև շարժիչով երկու ինքնաթիռ իրար են բախվել Կալիֆոռնիայի երկնքում

09:42 • 28.04.14

Թեթև շարժիչով երկու ինքնաթիռ կիրակի օրն իրար են բախվել Կալիֆոռնիայի երկնքում, մեկն ընկել է օվկիանոսը, երկրորդը՝ վթարային վայրէջք կատարել, գրում է Взгляд-ը։

 

KTLA հեռուստաալիքի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Սան-Պաբլո Բեյ ծովածոցի վրա։

 

Իշխանությունները տեղեկություն չունեն ընկած ինքնաթիռի մեջ գտնվող մարդկանց ճակատագրի մասին: Մեկ ժամ տևած որոնումներից հետո փրկարարները հայտնաբերել են ինքնաթիռի բեկորները:


Գործողությանը ներգրավված են ինը փրկարարական նավ և երկու ինքնաթիռ: